Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄՆ-ում մշակում են մաքսատուրքերը պահպանելու պլան
30/05/2025 13:33
Կիսվել

ԱՄՆ-ում մշակում են մաքսատուրքերը պահպանելու պլան

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է մշակել «պլան Բ»՝ ներմուծման մաքսատուրքերը պահպանելու համար։ Քաղաքական գործիչների պատրաստակամության մասին շարունակել առևտրային պատերազմը հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ամերիկյան Օրեգոն նահանգի դատախազի հայցն ընդդեմ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի չեղարկմանն աջակցել է ևս 12 նահանգ, այդ թվում՝ Կոլորադոն, Նևադան, Նյու Յորքը և Նյու Մեքսիկոն։ Դատական հայցում պատասխանողների թվում նշվել են նաև ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը և մաքսային ու սահմանային վերահսկողության ծառայության ժամանակավոր ղեկավար Փիթեր Ֆլորեսը։

«Նախագահը խախտել է Սահմանադրական կարգը և քաոս է առաջացրել ամերիկյան տնտեսությունում», – ասված է դատական հայցում։ Թրամփին մեղադրել են արտակարգ դրություն անհիմն սահմանելու մեջ՝ մաքսային քաղաքականությունը փոխելու նպատակով։

Թրամփի վարչակազմը մշակում է ռազմավարություն, որը թույլ կտա պահպանել մաքսերը իրենց նախընտրած մակարդակով՝ անկախ դատարանի՝ դրանք արգելափակելու որոշումից։ Նոր ռազմավարությունն ընդգրկում է հղում ԱՄՆ-ի 1974 թվականի Առևտրի մասին օրենքին, որն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս 150 օրով սահմանել մինչև 15% մաքսատուրք՝ այլ երկրների հետ առևտրային անհավասարակշռության դեմ պայքարելու պատրվակով։ Այդ ընթացքում հնարավոր կլինի համաձայնեցնել անհատական մաքսատուրքերն ԱՄՆ-ի բոլոր հիմնական առևտրային գործընկերների համար։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի միջազգային առևտրի գործերով դաշնային դատարանը արգելափակել էր Թրամփի որոշումները՝ սահմանել ներմուծման մաքսատուրքեր՝ դա համարելով լիազորությունների գերազանցում։ Դատարանը կասեցրել էր ինչպես 185 երկրներից և տարածաշրջաններից ներմուծվող ապրանքների վրա սահմանված պատասխան մաքսերը, այնպես էլ նախկինում Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներմուծման համար սահմանված տուրքերը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2