ԱՄՆ-Ի ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է
2013 թվականի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, ԱՄՆ-ում նոր բնակարանների վաճառքի ծավալներն աճել են շուրջ 2%-ով: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Առևտրի նախարարությունը: Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամսում վաճառվել է 476 հազար տուն:
Նշենք, որ հաշվետու ամսվա համար վերլուծաբանները կանխատեսել էին նոր բնակարանների վաճառքի ծավալների առավել փոքր աճ՝ 1,3%:
Վերլուծաբաններն ընդգծում են, որ ԱՄՆ-ում նոր բնակարանների մեծ պահանջարկը խթանում է շինարարության ծավալների աճը, ինչն իր հերթին առաջիկայում կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը:
Նշենք, որ հաշվետու ամսում նոր բնակարանների վաճառքի միջին գինը կազմել է 263,9 հազար ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա մայիս ամսվա արդյունքներով ցուցանիշը կազմել էր 239,2 հազար ԱՄՆ դոլար: