
Դոնալդ Թրամփը հայտարարել է ներմուծվող մեկ կատեգորիայի համար մաքսատուրքերի բարձրացման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է կրկնապատկել ներմուծվող պողպատի մաքսատուրքերը՝ դրանք հասցնելով 50%-ի։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ տվյալ կատեգորիայի համար մաքսատուրքերի բարձրացումը կպաշտպանի ամերիկյան մետաղագործական արդյունաբերությունը։
«Մենք պատրաստվում ենք բարձրացնել մաքսատուրքերը 25%-ով», – հայտարարել է ԱՄՆ ղեկավարը:
Ավելի վաղ ԱՄՆ Դաշնային միջազգային առևտրի դատարանը որոշում էր կայացրել արգելափակել մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին Թրամփի հրամանով՝ դրանք որակելով որպես նախագահական լիազորությունների գերազանցում։