Տնտեսական

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 386.00-0.50
EUR BUY - 435.00+1.00 EUR SELL - 443.00+3.00
OIL:  BRENT - 64.89+1.55 WTI - 62.87+0.72
COMEX:  GOLD - 3361.50+1.66 SILVER - 34.25+3.32
COMEX:  PLATINUM - 1058.70+1.12
LME:  ALUMINIUM - 2444.00-0.99 COPPER - 9498.00-0.70
LME:  NICKEL - 15237.00+1.51 TIN - 30406.00-3.89
LME:  LEAD - 1958.00-1.24 ZINC - 2620.00-2.49
FOREX:  USD/JPY - 143.14-0.03 EUR/GBP - 1.1418+0.14
FOREX:  EUR/USD - 1.1418+0.14 GBP/USD - 1.3514-0.17
STOCKS RUS:  RTSI - 1126.53-0.62
STOCKS US: DOW JONES - 42305.48+0.08 NASDAQ - 19242.61+0.67
STOCKS US: S&P 500 - 5935.94+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 37470.67-1.30 TOPIX - 2777.29-0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 23157.97-0.57 SSEC - 3347.49+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8774.26+0.02 CAC40 - 7737.20-0.19
STOCKS EUR:  DAX - 23930.67-0.28
02/06/2025  CBA:  USD - 383.95+0.01 GBP - 519.48+2.24
02/06/2025  CBA:  EURO - 438.24+3.35
02/06/2025  CBA:  GOLD - 40459-429 SILVER - 408.35-111.59
Ամենաարագ աճող տնտեսությունը կստանա մուտք ԵԱՏՄ շուկա
03/06/2025 13:02
Կիսվել

Ամենաարագ աճող տնտեսությունը կստանա մուտք ԵԱՏՄ շուկա

Հնդկաստանի և ԵԱՏՄ միջև այս տարի կսկսվեն ազատ առևտրի վերաբերյալ բանակցություններ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևին։

Նշվում է, որ եթե կողմերին հաջողվի բանակցությունների գործընթացը բարեհաջող իրականացնել, ապա համաձայնագիրն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությանը մուտք կբացի միության՝ բնական ռեսուրսներով հարուստ տարածաշրջան։ Միաժամանակ այն հնարավորություն կտա Հնդկաստանին ավելացնել իր արտահանումը, օրինակ՝ էլեկտրոնիկայի և մեքենաշինական ապրանքների ոլորտներում։ Արդյունքում՝ Հնդկաստանը կկարողանա հակազդել Չինաստանի աճող ազդեցությանը տարածաշրջանում։

Ներկայումս ԵԱՏՄ-ում աշխատանքներ են տարվում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, անկախ վճարային ենթակառուցվածքի ձևավորման և եվրասիական ընկերությունների միջև կայուն հաշվարկների ապահովման ուղղությամբ։

Կանխատեսվում է, որ 2025 թվականին Հնդկաստանի տնտեսությունը կաճի մինչև 4.187 տրիլիոն դոլար։ Այսպիսով, Հնդկաստանը առաջ կանցնի Ճապոնիայից և կդառնա աշխարհի չորրորդ խոշորագույն տնտեսությունը։ Վերլուծաբանները նման աճը պայմանավորում են ժողովրդագրական գործոնով, ինչպես նաև կրթված երիտասարդության թվի աճով։

02/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.95
+0.01
Եվրո (EUR)
438.24
+3.35
Ռուբլի (RUR)
4.8546
-0.0214
Լարի (GEL)
140.59
+0.03
40459
-429
Արծաթ
408.35
-111.59