
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 295,399 դրամ
2025թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 295,399 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.3% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,7%-ով և կազմել 220,108 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 325,074 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։