Տնտեսական

USD BUY - 382.50+0.00 USD SELL - 385.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 442.00+2.00
OIL:  BRENT - 64.71-1.09 WTI - 62.60-0.93
COMEX:  GOLD - 3393.30+0.29 SILVER - 34.68+0.06
COMEX:  PLATINUM - 1093.00+1.33
LME:  ALUMINIUM - 2483.00+0.79 COPPER - 9621.50-0.13
LME:  NICKEL - 15395.00-0.28 TIN - 32018.00+2.04
LME:  LEAD - 1990.50+0.28 ZINC - 2701.50-0.18
FOREX:  USD/JPY - 142.92-0.77 EUR/GBP - 1.1412+0.32
FOREX:  EUR/USD - 1.1412+0.32 GBP/USD - 1.3545+0.17
STOCKS RUS:  RTSI - 1138.31+0.54
STOCKS US: DOW JONES - 42427.74-0.22 NASDAQ - 19460.49+0.32
STOCKS US: S&P 500 - 5970.81+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 37747.45+0.80 TOPIX - 2785.13+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23654.03+0.60 SSEC - 3376.20+0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8801.29+0.16 CAC40 - 7804.67+0.53
STOCKS EUR:  DAX - 24276.48+0.77
04/06/2025  CBA:  USD - 383.76-0.1 GBP - 519.04+0.68
04/06/2025  CBA:  EURO - 436.91-0.58
04/06/2025  CBA:  GOLD - 41145-456 SILVER - 422.58+12.29
Թրամփը բարձրացնում է ԱՄՆ պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը 25%-ից մինչև 50%
05/06/2025 14:31
Կիսվել

Թրամփը բարձրացնում է ԱՄՆ պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը 25%-ից մինչև 50%

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որը կրկնապատկում է Ամերիկա ներմուծվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը, հայտնում է Սպիտակ տունը։

Նախկինում մաքսատուրքը 25% էր, այժմ՝ 50%։

«Ես եզրակացրել եմ, որ անհրաժեշտ է բարձրացնել պողպատի և ալյումինի մաքսատուրքերը: Սա մեզ թույլ կտա կարգավորել դրանց ներմուծումը այնպես, որ դրանք չսպառնան մեր ազգային անվտանգությանը», – ասել է Թրամփը հայտարարության մեջ։

Նշվում է, որ 50% մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն Վաշինգտոնի ժամանակով հունիսի 4-ին։

Իր հերթին, ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ մաքսատուրքերի բարձրացումը կազդի բոլոր երկրների վրա, բացի Մեծ Բրիտանիայից։

Ամերիկացի առաջնորդը, ավելի վաղ հայտարարելով այս միջոցառումների մասին, ասել է, որ մաքսատուրքերի բարձրացումը թույլ կտա «էլ ավելի պաշտպանել Միացյալ Նահանգների պողպատաձուլական արդյունաբերությունը»։

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը 25% մաքսատուրք էր սահմանել պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների ներմուծման վրա։ Բացի այդ, սկզբնապես ԵՄ երկրների համար ԱՄՆ-ից ներմուծվող մեկ այլ՝ հայելային մաքսատուրքերի չափը 20% էր։ Սակայն Թրամփը ապրիլի 9-ին հայտարարեց, որ որոշել է 90 օրով կասեցնել ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու որոշումների իրականացումը ավելի քան 75 երկրների համար, որոնք երկխոսություն էին խնդրել այս հարցի շուրջ: Այս ընթացքում նրանցից ակնկալվում է վճարել մաքսատուրքեր առնվազն 10% դրույքաչափով:

04/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.76
-0.1
Եվրո (EUR)
436.91
-0.58
Ռուբլի (RUR)
4.8986
+0.0236
Լարի (GEL)
140.52
-0.04
41145
-456
Արծաթ
422.58
+12.29