Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Մեծ Բրիտանիայում ավտոարտադրությունը նվազել է
06/06/2025 13:30
Կիսվել

Մեծ Բրիտանիայում ավտոարտադրությունը նվազել է

Ապրիլին Մեծ Բրիտանիայի ավտոմեքենաների գործարաններն արձանագրել են արտադրության կտրուկ նվազում։ Պատճառը ԱՄՆ-ի հնարավոր մաքսային սահմանափակումների շուրջ անորոշությունն է, ինչպես նաև Զատկի տոնի ոչ բարենպաստ ժամանակացույցի հետ։

Ըստ Մեծ Բրիտանիայի Ավտոմոբիլների արտադրողների և վաճառողների ասոցիացիայի տվյալների՝ ապրիլին ավտոմեքենաների արտադրությունը կրճատվել է 15.8%-ով՝ կազմելով ընդամենը 59 203 միավոր։ Սա ամենավատ ապրիլյան ցուցանիշն է՝ 1952 թվականից ի վեր՝ բացառությամբ 2020 թվականի կարանտինային ամիսների։

Տարեսկիզբն էլ չի նշանավորվել դրական արդյունքներով. ավելի վատ վիճակ էր միայն 2009 թվականին, երբ աշխարհն արձագանքում էր ԱՄՆ-ում «բնակարանային փուչիկից» առաջացած ֆինանսական ճգնաժամի հետևանքներին։

Ռեգո Ինշուրանս

Զատկի ուշացումով նշումը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել։ Մարտին գործարանները բարձր հզորությամբ էին աշխատում՝ պատրաստվելով տոնին, մինչդեռ ապրիլին արտադրությունը զգալիորեն նվազեց։ Վիճակն էլ ավելի է վատթարացել նոր մոդելների անցման գործընթացի և արտահանման հիմնական շուկաներում պահանջարկի անկման հետևանքով։

Ապրիլին արտադրությունն ընկել է 8.6%-ով՝ կազմելով 56 534 մարդատար ավտոմեքենա։ Դեռ ավելի վատ է վիճակը կոմերցիոն տրանսպորտի շուկայում՝ այստեղ անկումը կազմել է 68.6%՝ ընդամենը 2 669 միավոր։ Գլխավոր պատճառն է արտադրական խոշոր գործարաններից մեկի փակումը։

Ավտոմեքենաների արտահանումը կրճատվել է 10.1%-ով, իսկ ներքին շուկայի համար արտադրությունը նվազել է 3.3%-ով։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ներքին շուկան ավանդաբար զբաղեցնում է արտադրության փոքր մասնաբաժին։

Մեծ Բրիտանիայի երկու հիմնական արտահանման ուղղություններում՝ ԵՄ և ԱՄՆ, մատակարարումները նվազել են համապատասխանաբար 19.1%-ով և 2.7%-ով։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն շարունակում է կազմել բրիտանական ավտոմոբիլային արտահանման ավելի քան կեսը, իսկ ԱՄՆ-ն՝ 16.5%: Նշանակալի աճ է գրանցվել Չինաստան և Թուրքիա արտահանման ուղղությամբ՝ համապատասխանաբար 44%-ով և 31.2%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9