
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն նվազել է 8.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 13,801.8 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 8.2%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 1%-ով և կազմել 19,141.1 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 18.7%-ով և կազմել 45,354.6 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն նվազել է 4.7%-ով՝ կազմելով 5,112.8 հազար լիտր։