
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունն նվազել է 0.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 88,645.2 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0.5%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 6.4%-ով և կազմել 48,278.5 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 64.1%-ով և կազմել 973.8 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 43.8%-ով և կազմել 1,233.2 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 11%-ով՝ կազմելով 2,786.2 տոննա։