
Ուկրաինան պատրաստվում է արդյունահանված գազը Եվրոպա մատակարարել
Ուկրաինան ակտիվորեն աշխատում է հիդրավլիկ ճեղքման տեխնոլոգիայի ներդրման վրա, ինչը նրան թույլ կտա արդյունահանել գազ և ոչ միայն ապահովել ներքին կարիքները, այլև մատակարարել այն Եվրոպա։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը։
Ուկրաինայի պաշտոնյաները փնտրում են գործընկերների, որոնք պատրաստ են ներդրումներ անել երկրի արևմտյան հատվածում գտնվող հանքավայրերի մշակման ծրագրում՝ գերադասելով այն ներդրողներին, ոորոնք ունեն համապատասխան փորձ և կարողություն՝ նման նախագծեր իրականացնելու։
Գլխավոր նպատակն է վերակենդանացնել երկրի գազային ոլորտը, որը զգալիորեն տուժել է ձմեռային շրջանում տեղի ունեցած հրթիռային և անօդաչու հարձակումների հետևանքով։ Այդուամենայնիվ, պաշտոնյաները վստահ են, որ նոր ջեռուցման սեզոնին ընդառաջ կկարողանան լցնել գազապահեստարանները, իսկ 18 ամսվա ընթացքում նույնիսկ կազմակերպել առաջին արտահանման մատակարարումները։
Թերթի տվյալներով՝ Ուկրաինան արդեն ունի առաջատար տեխնոլոգիաների կիրառման հաջող փորձ, իսկ ներկա սպառման մակարդակը կարողանում է ապահովել անգամ ավանդական հանքավայրերի միջոցով։ Եթե հիդրավլիկ ճեղքման ներդրումը հաջող լինի, ապա Եվրոպան կկարողանա էականորեն նվազեցնել իր կախվածությունը հեղուկ բնական գազի ներկրումից։
Այնուամենայնիվ, Կիևի՝ արդյունահանման ծավալների ավելացման կարողությունը կախված է սարքավորումների մատակարարումից՝ առաջին հերթին ԱՄՆ-ից, ինչպես նաև բարձր ռիսկերի պատրաստ ներդրողների առկայությունից, որոնք կֆինանսավորեն հորատման աշխատանքները։