Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԾՐԱԳՐՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՎՈՒՄ ԵՆ
28/06/2013 12:01
Կիսվել

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԾՐԱԳՐՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՎՈՒՄ ԵՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ:

Նշենք, որ ֆրանսիական «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերությունն իրականացնում է  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում  Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրել է, որ իրականացվում է բացթողումները շտկելու  գործողությունների հստակ ծրագիր .  խնդիրներին ավելի արագ արձագանքելու համար ստեղծվել  է թեժ գիծ, բացի այդ՝ կապալառուն 30 տոկոսով ավելացրել է աշխատակազմն ու սարքավորումների քանակը,  ինչի արդյունքում  ներկայումս լուրջ տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։ Նիկոլաս Ջայն Նիելսոնի  հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում բարելավումները շարունակվում են, ինչը կնպաստի «Հյուսիս-հարավ» ճանապարհի բարձր որակով կառուցմանը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ արդեն տեղյակ է «Սաֆեժ»-ի կողմից կատարած դրական քայլերին, և համաձայն է, որ բարեփոխումներն ակնհայտ են:  «Մեր խնդիրն այն չէ, որ թերագնահատենք ձեզ: Մեզ համար կարևոր է,  որ  կառուցվող ճանապարհն իր որակով 100 տոկոսանոց լինի: Կատարված աշխատանքային փոփոխությունները մեզ համար ընդունելի են, խնդիրները հիմնականում կարգավորվել  են: Լավ կլինի, որ ձեր ուշադրությունը կրկնապատկվի և աշխատանքները շարունակվեն նույն տեմպով»,-ընդգծել է նախարարը:

Նախարարը շեշտել է, որ եղել են  այնպիսի  բացթողումներ, որոնք չպետք է լինեին ընդհանրապես, և որպեսզի կատարված աշխատանքներն այսուհետ լինեն ավելի արդյունավետ, կազմակերպությունը պետք է համագործակցի  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի հետ: Նիկոլաս Ջայն Նիելսոնը հավաստիացրել է նախարարին, որ ԾԻԳ-ի հետ աշխատում են որպես մեկ թիմ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04