
Հնդկաստանը կավելացնի նավթի ներկրումը ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրներից
Հնդկաստանը ձգտում է ընդլայնել նավթի ներմուծման աշխարհագրությունը՝ մեծացնելով մատակարարումները այն երկրներից, որոնք չեն հանդիսանում ՕՊԵԿ անդամ։ Սակայն այս դիվերսիֆիկացիան, ամենայն հավանականությամբ, չի անդրադառնա Մերձավոր Արևելքի երկրներից մատակարարների համար կնքված շտապ պայմանագրերի վրա։ Այս մասին Platts-ին տված հարցազրույցում ասել է Հնդկաստանի նավթային արդյունաբերության ֆեդերացիայի վերամշակման և մարքեթինգի տնօրեն Դ.Լ.Ն. Շաստրին։
Նրա խոսքով՝ Հնդկաստանի նավթային ռազմավարության մեջ ներառվելու են նաև ռազմավարական պաշարների ավելացման և նավթատար տանկեր ունեցող նավատորմի կառուցման միջոցառումներ։
Հնդկաստանն իրեն անհրաժեշտ նավթի ավելի քան 80%-ը ներկրում է:
«Դիվերսիֆիկացիայի երկարաժամկետ ծրագիրը չի փոխի Մերձավոր Արևելքի արտադրողների հետ կնքված մեծ մասամբ շտապ պայմանագրերը։ Պետական նավթավերամշակող գործարանները չեն ցանկանա, որ Մերձավոր Արևելքից նավթի մատակարարման ծավալը իջնի 50%-ից»:
Պաշտոնյան նշել է նաև, որ Հնդկաստանի համար մատակարարման անվտանգությունը նույնքան կարևոր է, որքան մատչելիությունը։ Շատ նավթավերամշակող գործարանների կառուցվածքը համապատասխանեցված է Մերձավոր Արևելքի նավթի՝ մասնավորապես Քուվեյթի և Իրաքի նավթի տեխնիկական հատկություններին:
Այժմ երկիրը մտադիր է ավելացնել վառելիքի գնումները ոչ ՕՊԵԿ անդամ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։
«ԱՄՆ-ից ներմուծվող նավթից բացի, դիվանագիտական ջանքեր են գործադրվում նաև Գայանայից մատակարարումները մեծացնելու ուղղությամբ: Հնդկաստանը նաև ձգտում է ավելացնել իր ռազմավարական նավթային պաշարները և կառուցել նավթատար տանկեր ունեցող նավատորմ՝ քայլեր, որոնք պետք է նպաստեն էներգետիկ անվտանգության ապահովմանը»։
Առաջին փուլում Հնդկաստանը ստեղծել է ռազմավարական պահուստների պահեստավորման հզորություններ՝ երեք վայրում՝ 5.33 միլիոն տոննա ծավալով։ Երկրորդ փուլում նախատեսվում է պահեստավորման հզորությունների ավելացում ևս 6.5 միլիոն տոննայով։