ՃԱՊՈՆԻԱՆ 2 ԱՆԳԱՄ ՄԵԾԱՑՐԵԼ Է ԻՐԱՆԻՑ ՆԱՎԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ճապոնիան շարունակում է ընդլայնել Իրանից նավթի ներմուծման ծավալները: Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մայիսին Ճապոնիան Իրանից ներմուծել է օրական 222 հազար բարել նավթ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 2 անգամ:
Հիշեցնենք, որ Իրանն իր միջուկային ծրագրի պատճառով գտնվում է միջազգային մեծ ճնշման տակ: Իրանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառում, մասնավորապես, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան: