Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 73.87-0.57 WTI - 70.62-0.52
COMEX:  GOLD - 2670.80-0.04 SILVER - 30.98-0.29
COMEX:  PLATINUM - 941.60+1.85
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 154.14+0.39 EUR/GBP - 1.0509-0.05
FOREX:  EUR/USD - 1.0509-0.05 GBP/USD - 1.268+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43717.48-0.25 NASDAQ - 20173.89+1.24
STOCKS US: S&P 500 - 6074.08+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39364.68-0.24 TOPIX - 2728.20-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.48-0.48 SSEC - 3361.49-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 8262.05-0.46 CAC40 - 7357.08-0.71
STOCKS EUR:  DAX - 20313.81-0.45
17/12/2024  CBA:  USD - 394.59+0.77 GBP - 500.93+2.98
17/12/2024  CBA:  EURO - 413.89+0.81
17/12/2024  CBA:  GOLD - 33672.14+4.30 SILVER - 388.90-0.25
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ «ԵՐԵՎԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ, ԻՍԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ «ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
04/07/2013 12:48
Կիսվել

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ «ԵՐԵՎԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ, ԻՍԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ «ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Սանկտ Պետերբուրգում կայացել է «Առևտրի տուն Երևան» առևտրահյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովը:

Միջոցառման շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքների միջև համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն էլ ներդրումային ծրագրերի իրականացումն է: Այս համատեքստում է նաև Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան կառուցումը:

«Այսպիսով, Սանկտ Պետերբուրգում կունենանք ևս մեկ ճարտարապետական շինություն, որն իր բնույթով կլինի հայերին, Հայաստանը  և Երևանը խորհրդանշող յուրօրինակ կառույց: Մեր համագործակցության շրջանակում առաջիկայում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով Երևանում նույնպես տարածք կտրամադրվի, որն իր հերթին կդառնա ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի յուրովի ներկայությունը  Հայաստանի մայրաքաղաքում: Ես համոզված եմ, որ այս երկու կառույցները ևս մեկ խթան կհանդիսանան ինչպես երկու քաղաքների, այնպես էլ երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության էլ ավելի ամրապնդման համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը կառուցվելիք շենքի հիմքում տեղադրել են առևտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի առիթով Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի՝ սերունդներին ուղղված համատեղ խորհրդանշական ուղերձը, որում Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն վստահություն էին հայտնել, որ «Երևան» առևտրի տունն իր ուրույն դերակատարումը կունենա երկու քաղաքների միջև ջերմ ու բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու գործում:

Սույն համալիրի կառուցումն, ի դեպ, իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում;

Որպես ծրագրի շարունակականության ապահովում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում ավելի ուշ կառուցել նաև 24-հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր:

17/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.59
+0.77
Եվրո (EUR)
413.89
+0.81
Ռուբլի (RUR)
3.83
+0.05
Լարի (GEL)
140.56
+0.54
33672.14
+4.30
Արծաթ
388.90
-0.25