
Միջազգային փոխանցումներ և բացառիկ մրցանակներ
Այսօր միջազգային փոխանցումն իրականացվում է մի քանի րոպեի ընթացքում։ Բայց երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես է սկսվել պատմության առաջին փոխանցումը։
Լոնդոն, 1872թ․ Western Union-ը մեկնարկեց աշխարհի առաջին էլեկտրոնային փոխանցումը՝ հեռագրով։ Դա պարզապես փոխանցում չէր. այն միացրեց մարդկանց, ընտանիքներ ու մայրցամաքներ՝ փոխելով ֆինանսական աշխարհի ընթացքը։
Այդ օրվանից սկսած՝ փոխանցումը դարձավ առանց սահմանների՝ վերածվելով աջակցության, սիրո, վստահության ու զարգացման։
Ամիօ բանկը միավորում է քեզ ու աշխարհը՝ միջազգային փոխանցումները դարձնելով ավելի արագ, շահավետ, ապահով ու հասանելի։
Երբ Amio Direct to Account ծառայության միջոցով փոխանցում ես կատարում դեպի Եվրոպա, ԱՄՆ կամ ԱՄԷ՝ դու միանում ես այդ պատմության շարունակությանը։ Եվ ինչու՞ ոչ՝ միաժամանակ ստանում ես հնարավորություն շահելու նոր Apple տեխնիկա՝ մասնակցելով Ամիօ բանկի ակցիային:
Ամիօ բանկ, փոխանցումներ առանց սահմանների …
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից