Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
04/07/2013 16:13
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԱՀ գանձումը ՀՀ մաքսային սահմանին 90 օրով հետաձգելուն, մյուսով առաջարկվում է ԱԱՀ վճարումը երեք տարով հետաձգել ոչ թե 300, այլ 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի դեպքում։

Կառավարությունը երկու նախագծերի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն` հիմնավորելով իր տեսակետը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության պատկերացումներին` ավելացված արժեքի հարկը սահմանից տեղափոխել ներքին տնտեսություն։

«Մենք պետք է տեղյակ պահենք մեր տնտեսվարող սուբյեկտներին, որ այս հարցը գտնվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունների օրակարգում, – հավելել է վարչապետը։ -Հարցի լուծման գաղտնիքն այն է, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ, որովհետև այն պահից, երբ մենք սահմանին չենք գանձում ԱԱՀ-ն, մինչև այն պահը, երբ կարող ենք տնտեսությունից այդ հարկը հավաքել, կարող է անցնել 1-3 տարի։ Բայց միանգամից մենք 90 մլրդ եկամուտ չենք կարող հավաքել։ Դրա համար քաղաքական առումով առաջարկը ճիշտ է, և դա բխում է նաև կառավարության ռազմավարությունից, և մենք պետք է տարիների ընթացքում քայլ առ քայլ այս խնդիրը լուծենք։ Այս պահին մենք առաջարկը մերժում ենք, որովհետև ակնհայտ է, որ ֆինանսական ճեղքվածք է առաջանում, և մենք ծածկելու աղբյուրը դեռևս չունենք, բայց ապագայում նաև պատգամավորի հետ միասին կաշխատենք, որպեսզի մեր հայեցակարգը ներդնենք», -ասել է վարչապետը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67