Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Լեհաստանը նախատեսում է հնգապատկել ռումբերի արտադրությունը
01/07/2025 10:40
Կիսվել

Լեհաստանը նախատեսում է հնգապատկել ռումբերի արտադրությունը

Լեհաստանի պետական պաշտպանական կոնցեռնը՝ PGZ-ն պատրաստվում է հնգապատկել հրետանային ռումբերի արտադրությունը՝ տարեկան հասցնելով շուրջ 180 հազար միավորի: Այս մասին հայտնել է պետական ակտիվների նախարար Յակուբ Յավորովսկին Financial Times-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Լեհաստանը կբարձրացնի ռումբերի արտադրությունը հինգ անգամ՝ նպատակ ունենալով նվազեցնել արտասահմանից զենքի ներկրումից կախվածությունը և պաշտպանվել Ռուսաստանի արևելյան սպառնալիքից։

«Մեր կարճաժամկետ նպատակը նման տեսակի զենքի արտադրության զգալի ավելացումն է և արտաքին մատակարարներից անկախություն ձեռք բերելը՝ ստեղծելով ազգային ինքնավարության կայուն հիմք», – ասել է պաշտոնյան։

Մոտ օրերս PGZ-ն կստանա 663 միլիոն դոլար՝ ռումբերի արտադրությունը մեծացնելու համար, որոնց պակասը նախարարը Լեհաստանի պաշտպանության ոլորտի ամենազգալի խնդիրներից մեկն է անվանել։ Լրացուցիչ ներդրումները թույլ կտան ավելացնել 155 մմ տրամաչափով հրետանային և 120 մմ տրամաչափով տանկային ռումբերի արտադրությունը։

Ներկայում PGZ-ն տարեկան արտադրում է շուրջ 30 հազար խոշոր տրամաչափի ռումբ, սակայն առաջիկա երեք տարվա ընթացքում նախատեսում է այդ թիվը հասցնել 150-180 հազարի։

Financial Times-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի երկրների շարքում Լեհաստանն ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա։ 2025 թվականին ռազմական նպատակներով կտրամադրվի ՀՆԱ-ի 4.7%-ը։ Սակայն այս պահի դրությամբ միջոցների մեծ մասն ուղղվել է արտասահմանյան մատակարարներին՝ հիմնականում ԱՄՆ-ին և Հարավային Կորեային։ Այժմ լեհական կառավարությունը փորձում է կենտրոնացնել ջանքերը ազգային արտադրողի աջակցման վրա։ Թերթը հավելում է, որ այս մոտեցումը համահունչ է Եվրոպայի քաղաքականությանը՝ ուղղված ԱՄՆ-ից և այլ արտասահմանյան մատակարարներից պաշտպանական կախվածության նվազեցմանը։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46