
ՄԱՅԻՍԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿՏՐՈՒԿ ԱՃ
Արդեն 8-րդ ամիսն անընդմեջ ԱՄՆ-ում գրանցվում է սպառողական վարկավորման ծավալների աճ: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տվյալներով՝ մայիսին, ապրիլի համեմատ, ԱՄՆ-ում սպառողական վարկավորման ծավալներն աճել են շուրջ 19,6 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 8,4%-ով: Նշենք, որ ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, սպառողական վարկերն աճել էին 10.9 մլրդ ԱՄՆ դոլարով կամ շուրջ 4,6%-ով:
Հատկանշական է, որ մայիս ամսվա համար վերլուծաբանները կանխատեսել էին սպառողական վարկավորման ծավալների աճի շատ ավելի ցածր ցուցանիշ՝ 12 մլրդ ԱՄՆ դոլար: