Տնտեսական

USD BUY - 385.00-1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 82.96-1.18 WTI - 77.99-1.59
COMEX:  GOLD - 2310.10-0.05 SILVER - 26.79-0.37
COMEX:  PLATINUM - 966.20-0.14
LME:  ALUMINIUM - 2551.50+0.93 COPPER - 9910.00+1.48
LME:  NICKEL - 19237.00+3.16 TIN - 31983.00+3.27
LME:  LEAD - 2215.00+1.61 ZINC - 2903.00+0.59
FOREX:  USD/JPY - 152.98-0.02 EUR/GBP - 1.0758+0.22
FOREX:  EUR/USD - 1.0758+0.22 GBP/USD - 1.2544-0.04
STOCKS RUS:  RTSI - 1184.68+0.57
STOCKS US: DOW JONES - 38675.68+1.18 NASDAQ - 16156.33+1.99
STOCKS US: S&P 500 - 5127.79+1.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18475.92+1.48 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8213.49+0.51 CAC40 - 7957.57+0.54
STOCKS EUR:  DAX - 18001.60+0.59
03/05/2024  CBA:  USD - 387.32-0.31 GBP - 486.40+1.36
03/05/2024  CBA:  EURO - 416.10+1.18
03/05/2024  CBA:  GOLD - 28502.19-191.06 SILVER - 326.69-3.32
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԽՆԱՅԲԱՆԿԻ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
10/07/2013 16:02
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԽՆԱՅԲԱՆԿԻ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և եկել եզրակացության, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է:

Կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ առաջարկվող կատեգորիայի անձանց փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախկինում ընդունված որոշումներով, իսկ 2013թ. մայիսի 23-ին ՀՀ ԱԺ-ի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրի` սոցիալական քաղաքականության ոլորտի նախատեսումներով իրականացվում են ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ սոցիալական բոլոր թիրախավորված խմբերը, այդ թվում` ազատամարտիկները, 2006թ. սահմանված առաջնահերթություններով, ստացել են իրենց ավանդների փոխհատուցումները: Այդ ընթացքում ավելի քան 60 հազար քաղաքացու վճարվել է շուրջ 10 մլրդ դրամի փոխհատուցում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երեք տարիների համար հստակեցնել խնայբանկի ավանդների փոխհատուցումների տրամադրման թիրախային խմբերը, կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրային առաջարկություններ՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով Հայրենական պատերազմի դեռևս փոխհատուցում չստացած մասնակիցներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ազատամարտիկներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին:

03/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.32
-0.31
Եվրո (EUR)
416.10
+1.18
Ռուբլի (RUR)
4.23
+0.01
Լարի (GEL)
144.64
-0.16
28502.19
-191.06
Արծաթ
326.69
-3.32