
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 0.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 19,901.5 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 0․4%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 3.2%-ով և կազմել 25,265.2 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 13.6%-ով և կազմել 57,245.5 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 1․6%-ով՝ կազմելով 6,853.8 հազար լիտր։