
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հացի արտադրությունն նվազել է 0.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 108,931.0 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0.4%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 2.1%-ով և կազմել 58,784.6 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 64.9%-ով և կազմել 1,179.4 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 39.9%-ով և կազմել 1,493.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 11%-ով՝ կազմելով 3,482.7 տոննա։