ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԻՐ ԱՆՈՒՆԻՑ ՉԿԱՏԱԿԵԼ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե իբր՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը օրինագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն, ըստ որի՝ տրանսպորտի ուղեվարձը պետք է սահմանվի ըստ ուղևորների քաշի։
Նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նման օրենսդարական նախաձեռնությամբ հանդես չի եկել և չէր էլ կարող գալ այն պարզ պատճառով, որ դա լուրջ չէ։
«Իսկ նրանց, ովքեր մեծ ցանկություն ունեն սոցիալական ցանցերում կատակելու, խնդրում ենք կատակել իրենց անունից» , – նշվում է հաղորդագրության մեջ: