Տնտեսական

USD BUY - 382.00-1.00 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 450.00+1.00
OIL:  BRENT - 69.17-0.16 WTI - 67.25-0.07
COMEX:  GOLD - 3376.20+0.62 SILVER - 38.62+0.49
COMEX:  PLATINUM - 1463.20+0.49
LME:  ALUMINIUM - 2629.50+0.00 COPPER - 9778.50+0.00
LME:  NICKEL - 15218.00+0.00 TIN - 33445.00+0.00
LME:  LEAD - 2010.00+0.00 ZINC - 2818.50+0.00
FOREX:  USD/JPY - 147.97-0.56 EUR/GBP - 1.1646+0.18
FOREX:  EUR/USD - 1.1646+0.18 GBP/USD - 1.3444+0.30
STOCKS RUS:  RTSI - 1120.15+0.67
STOCKS US: DOW JONES - 44342.19-0.32 NASDAQ - 20895.66+0.05
STOCKS US: S&P 500 - 6296.79-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 39819.11-0.21 TOPIX - 2834.48-0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24825.66+1.33 SSEC - 3534.48+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8992.12+0.22 CAC40 - 7822.67+0.01
STOCKS EUR:  DAX - 24289.51-0.33
18/07/2025  CBA:  USD - 384.23+0.11 GBP - 516.87+2.19
18/07/2025  CBA:  EURO - 447.24+2.24
18/07/2025  CBA:  GOLD - 40994-54 SILVER - 466.4-1.35
ԵՄ-ն գործողությունների պլան կպատրաստի՝ ԱՄՆ-ի քաղաքականության խստացմանն ի պատասխան
21/07/2025 14:43
Կիսվել

ԵՄ-ն գործողությունների պլան կպատրաստի՝ ԱՄՆ-ի քաղաքականության խստացմանն ի պատասխան

ԵՄ ներկայացուցիչներն այս շաբաթ կհանդիպեն՝ մշակելու պատասխան քայլեր այն դեպքում, եթե ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները չպսակվեն հաջողությամբ, և Վաշինգտոնը օգոստոսի 1-ից սկսի կիրառել 30% մաքսատուրք եվրոպական արտահանման վրա։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց գնահատմամբ՝ ԵՄ-ԱՄՆ բանակցությունների դրական ելքի հավանականությունը գնալով նվազում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման խստացման ֆոնին։ Գործակալության վերլուծությամբ՝ ԵՄ-ի կողմից հնարավոր հակաքայլերը կարող են հանգեցնել «տրանսատլանտյան առևտրի առավել խոր ճեղքման»։

Bloomberg-ը նշում է, որ Եվրամիության երկրների ճնշող մեծամասնությունը դեռ կողմ է մնում ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը՝ հույս ունենալով, որ կհաջողվի ելք գտնել փակուղուց։ Սակայն գործակալության զրուցակիցները կարծում են, որ նույնիսկ եթե կողմերին հաջողվի համաձայնության հասնել, անհայտ է՝ արդյոք Թրամփը կցանկանա ստորագրել այդ համաձայնագիրը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից ԵՄ ամբողջ արտահանման վրա կսահմանվի 30% մաքսատուրք՝ ավելացվելով արդեն գործող 10% սակագներին:

Ի պատասխան՝ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն հայտարարել էր, որ այս մաքսատուրքերը կխաթարեն տրանսատլանտյան մատակարարման շղթաները և կոչ էր արել՝ անկախ հանգամանքներից, փորձել հասնել համաձայնության մինչև օգոստոսի 1-ը։

Իսկ ԵՄ առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատար Մարոշ Շևչովիչը հաստատել էր, որ ԵՄ-ն կձգտի չեղարկել ամերիկյան մաքսատուրքերը, սակայն միաժամանակ արդեն կազմել է հակամարտաքսային ցանկ՝ ԱՄՆ-ից արտահանվող 72 միլիարդ եվրոյի ապրանքների համար՝ պատրաստ լինելով պատասխան տալու բանակցությունների ձախողման դեպքում։

18/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.23
+0.11
Եվրո (EUR)
447.24
+2.24
Ռուբլի (RUR)
4.8828
+0.0014
Լարի (GEL)
141.73
+0.04
40994
-54
Արծաթ
466.4
-1.35