
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչեվի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից և անդրադարձել դրանց խորացման հեռանկարներին:
Արծարծվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Ալեքսեյ Լիխաչեվը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները, որի աշխատանքները համակարգում են երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունները: