Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 68.37+1.17 WTI - 63.55+1.26
COMEX:  GOLD - 4969.90-0.40 SILVER - 74.75-0.80
COMEX:  PLATINUM - 2025.00-1.01
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 153.05-0.19 EUR/GBP - 1.1838-0.20
FOREX:  EUR/USD - 1.1838-0.20 GBP/USD - 1.3607-0.26
STOCKS RUS:  RTSI - 1144.06+0.98
STOCKS US: DOW JONES - 49500.93+0.00 NASDAQ - 22546.67+0.00
STOCKS US: S&P 500 - 6836.17+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 56566.49-0.42 TOPIX - 3761.55-0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.00 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10473.69+0.26 CAC40 - 8316.50+0.06
STOCKS EUR:  DAX - 24800.91-0.46
17/02/2026  CBA:  USD - 376.83-0.84 GBP - 512.34-3.18
17/02/2026  CBA:  EURO - 446.28-1.86
17/02/2026  CBA:  GOLD - 60239-412 SILVER - 933.97-5.24
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
15/07/2013 18:00
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման առաջին փուլի` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման վերաբերյալ:

Կենտրոնը պետք է արտադրի ուռուցքային նորագոյացությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոակտիվ իզոտոպեր` ստեղծելով ռադիոդեղագործական և ախտորոշման համալիր բժշկական ծառայությունների մատուցման կարողություններ: Արտադրված ռադիոնուկլիդներն ու ռադիոդեղագործական միջոցներն օգտագործվելու են կենսաքիմիական քննության և պատկերների մշակման համար:

Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ:

17/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.83
-0.84
Եվրո (EUR)
446.28
-1.86
Ռուբլի (RUR)
4.9073
-0.0013
Լարի (GEL)
140.74
-0.18
60239
-412
Արծաթ
933.97
-5.24