Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ԱՄՆ նոր մաքսատուրքերը կարող են ազդել մոտ 2000 ֆրանսիական ընկերությունների շահերի վրա
28/07/2025 20:49
Կիսվել

ԱՄՆ նոր մաքսատուրքերը կարող են ազդել մոտ 2000 ֆրանսիական ընկերությունների շահերի վրա

Ֆրանսիայում մոտ 2 հազար ընկերությունների ավելի քան 10%-ի առևտրային շրջանառությունը կախված է ԱՄՆ արտահանումից: Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով ազգային մաքսային հատուկ հետազոտությանը։

2024 թվականին ԱՄՆ-ի արտահանման ծավալը կազմել է 48.6 մլրդ եվրո, որը հիմնականում կազմել է առևտրային ոլորտի 14.7 հազար ընկերություն։ ԱՄՆ-ն Ֆրանսիայից ներմուծման ծախսերով երկրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով միայն Գերմանիային:

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսատուրքերի շուրջ բանակցությունների արդյունքները սպասվում են օգոստոսի 1-ին։ Ներկայում շարունակվում են քննարկումները, և Փարիզի գնահատմամբ՝ վերջին օրերին նկատվում է հնարավոր համաձայնություն, ըստ որի՝ ամերիկյան մաքսատուրքերը կարող են նվազեցվել մինչև 15%՝ բացառությամբ ավիացիայի և ֆարմացևտիկ արդյունաբերության ոլորտների։ Այժմ ԵՄ-ից ԱՄՆ արտահանման վրա ժամանակավոր ուժի մեջ է 10%-անոց մաքսատուրք։

Հետազոտության համաձայն՝ մոտ 2000 ֆրանսիական ընկերություն, որոնք ապահովում են ԱՄՆ արտահանման երեք քառորդը՝ ներառյալ տրանսպորտային սարքավորումները,ըմպելիքները և կաշվամշակման արտադրանքները, կարող են ունենալ լրացուցիչ հարկաբյուջետային ծանրաբեռնվածություն։

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2024 թվականին ԱՄՆ շուկա արտահանող ընկերությունների միջին շահութաբերության մակարդակը կազմել է 35.5%, մինչդեռ Ֆրանսիայում 2022 թվականին 27.9% էր։ Այնուամենայնիվ, ցուցանիշները զգալիորեն տատանվում են՝ կախված ընկերության չափից և ոլորտից։ Մասնավորապես, ընկերությունների քառորդի մարժան չի գերազանցում 11%-ը, իսկ մեկ այլ քառորդի համար գերազանցում է 52.1%-ը։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21