Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Իտալիայի արդյունաբերողների ղեկավարը միակողմանի մաքսատուրքերն անվանել է Եվրոպայի համար ապտակ
29/07/2025 19:09
Կիսվել

Իտալիայի արդյունաբերողների ղեկավարը միակողմանի մաքսատուրքերն անվանել է Եվրոպայի համար ապտակ

Իտալիայի արդյունաբերողների Confindustria ասոցիացիայի նախագահ Էմանուելե Օրսինին կարծում է, որ Եվրոպան ապտակ է ստացել ԱՄՆ-ից՝ համաձայնելով գործարքի, որը ներառում է Միացյալ Նահանգների միակողմանի 15%-ի չափով մաքսատուրքեր։

«Եվրոպան ապտակ ստացավ։ Այժմ նա պետք է ցույց տա, որ ունակ է արձագանքել՝ ինչպես դա արեց COVID-19 համավարակից հետո՝ փոխհատուցում տրամադրելով տուժած ընկերություններին և նոր շուկաներ բացելով», – ասել է նա La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։

Confindustria-ի ղեկավարn ընդգծել է, որ «ցանկացած մաքսատուրք, որը գերազանցում է 0-ն», լուրջ խնդիր է իտալական բիզնեսի համար։

«Ոչ մի գործարար գոհ չէ։ Եթե բոլոր երկրները հավասար պայմաններում լինեին, հնարավոր կլիներ խոսել իտալական արտադրանքի մրցունակության պահպանման մասին 15%-ի պայմաններում։ Սակայն հաշվի առնելով դոլարի արժեզրկումը եվրոյի նկատմամբ, որն արդեն հասել է 12-13%-ի և կարող է հասնել մինչև 20%-ի, այս խնդիրն անհամեմատ ավելի լուրջ է մեզ համար», – նշել է նա։

Օրսինին հավելել է, որ Իտալիայի արտահանումն ԱՄՆ կարող է կրճատվել գրեթե 23 միլիարդ եվրոյով։ Ամենածանր հարվածը կստանան մեքենաշինությունը, դեղագործությունը և սննդի ոլորտը, սակայն վտանգի տակ կլինեն նաև այլ ճյուղեր:

Հուլիսի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պայմանավորվել են, որ բոլոր ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կկազմեն 15%, մինչդեռ ԵՄ-ն մաքսատուրքեր չի կիրառի ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Մինչ այդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ մտադիր է ներդնել նոր մաքսատուրքեր ԵՄ-ից ամբողջ արտահանման վրա՝ 30%-ի չափով։ Թրամփը ԵՄ հետ ձեռք բերված համաձայնություններն անվանել է «պատմության մեջ ամենախոշորները»։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12