200 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՓՄՁ-ՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆԸ
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներում և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի դրամագլխի համալրման նպատակով տրամադրել է 200 մլն դրամ բյուջետային վարկ: Այն տրամադրվել է 1 տարի մարման ժամկետով, տարեկան 0.1 տոկոսադրույքով:
Կառավարությունից հայտնում են, որ վարկի տրամադրումը նպատակ ունի նպաստել նոր փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծմանը՝ նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման և կայացման շրջանում: