Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՑ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԿԿԱԶՄԻ 150 ԴՐԱՄ
18/07/2013 16:27
Կիսվել

ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՑ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԿԿԱԶՄԻ 150 ԴՐԱՄ

Հուլիսի 20-ից Երևանում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը կկազմի 150 դրամ: 

Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել են Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից  հուլիսի սկզբին ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայմանը և մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանված  ուղեվարձի նոր չափին: 

Նշվել է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի բարձրացման հայտերի հիմքում եղել է տարիների ընթացքում արձանագրված պարբերական գնաճը՝ ինչպես նոր մեքենաների ձեռք բերման, այնպես էլ պահեստամասերի, վառելանյութի և քսայուղերի մասով, ինչի հետևանքով սպասարկող ընկերությունները սկսել են վնասով աշխատել: Ըստ այդմ, հայտերում առաջարկված ուղեվարձի սակագնի փոփոխությունը, կապված ուղևորափոխադրումների ծավալից և այլ հանգամանքներից, տատանվել է 140-ից 200 դրամի սահմաններում: Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը նշել է, որ այդ կապակցությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը ոլորտի պատասխանատուների, հասարակական և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ մի շարք քննարկումներ է անցկացրել: 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը  հատկանշել է, որ, ելնելով մասնագիտական հաշվարկներից և դրանց հիմնավորումներից, սահմանվել է մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձի մեկ միասնական սակագին: Ըստ այդմ, 2013 թվականի հուլիսի 20-ից վերը նշված ուղևորատար տրանսպորտի ուղեվարձը կկազմի 150 դրամ: Անդրադառնալով սպասարկման որակի բարելավմանը՝ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ուղեվարձի բարձրացումը նաև միտված է ավելի  քաղաքակիրթ ծառայությունների մատուցմանը և հավելել, որ, հատկապես նոր ավտոբուսներ ներկրելու առումով, տնտեսվարող սուբյեկտները ավելի շահագրգիռ կլինեն: 

Նախնական հաշվարկներով՝ մինչև  տարեվերջ մայրաքաղաք կներկրվի ևս 100 ավտոբուս:

Քաղաքապետարանի  տրանսպորտի վարչության պետը վստահեցրել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումներն այսուհետ երևանցիներին ավելի տեսանելի կլինեն:

Տեղեկացվել է նաև, որ տրոլեյբուսների երթևեկության ուղեվարձը ևս հուլիսի 20-ից կավելանա 50 դրամով`կազմելով 100 դրամ, իսկ մետրոպոլիտենի ուղեվարձը չի փոխվի:    

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04