Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ԵՄ ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում անսպասելիորեն աճել է 0.1%-ով
01/08/2025 20:45
Կիսվել

ԵՄ ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում անսպասելիորեն աճել է 0.1%-ով

ԵՄ վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ եվրոգոտու տնտեսությունը 2025 թվականի երկրորդ եռամսյակում աճել է ընդամենը 0.1%՝ նախորդ եռամսյակի համեմատ։ Սա նվազագույն աճն է՝ 2023 թվականի ավարտից ի վեր։

Տարեկան համադրությամբ՝ եվրոգոտու ՀՆԱ-ն աճել է 1.4%-ով։

Ըստ Trading Economics-ի՝ վերլուծաբաններն ակնկալում էին, որ ապրիլ-հունիս ամիսներին ՀՆԱ-ն եռամսյակային կտրվածքով կմնա անփոփոխ, իսկ տարեկան կտրվածքով կաճի 1.2%-ով։

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին եվրոգոտու տնտեսությունն աճել էր 0.6%՝ եռամսյակային, և 1.5%՝ տարեկան կտրվածքով։

Երկրների բաժանմամբ՝ Գերմանիայի և Իտալիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կրճատվել է 0.1%-ով, Ֆրանսիայի տնտեսությունն աճել է 0.3%-ով, իսկ Իսպանիան գրանցել է առավելագույն աճ՝ 0.7%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ողջ ԵՄ-ում։

ԵՄ ողջ տարածքում ՀՆԱ-ն եռամսյակային կտրվածքով աճել է 0.2%-ով, իսկ տարեկանով՝ 1.5%-ով։

Ամենավատ ցուցանիշը եռամսյակային համեմատությամբ ունեցել է Իռլանդիան, որի տնտեսությունը նվազել է 1%-ով։

Սա ՀՆԱ փոփոխության առաջին գնահատականն է։ Երկրորդ գնահատականը կհրապարակվի օգոստոսի 14-ին։

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84