Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
22/07/2013 14:59
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով, ելնելով պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների հիմնման, սահմանային անվտանգության գործում ներգրավված պետական մարմինների գործողությունների օպտիմալացման և վերջիններիս փոխգործակցության ապահովման, ինչպես նաև միջազգային առևտրի խթանման անհրաժեշտությունից, ստորագրել է կարգադրություն, ըստ որի՝ հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում մեկնարկել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը:

ՀՀ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում դիմել միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ ՀՀ պետական սահմանի անցման կետերի ընթացակարգերի ներդաշնակեցման և օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար և միջազգային մասնագիտացված կազմակերպությունների առաջարկություն-ները ստանալուց հետո եռամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգի նախագիծը` Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է աջակցել միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերի ներդաշնակեցման և օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու գործընթացին:

Ըստ կարգադրության՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է սահմանված նախագիծն ստանալուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել ՀՀ պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգի նախագծի համաձայնեցումը շահագրգիռ մարմինների հետ և ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը, ինչպես նաև եռամսյա պարբերականությամբ ՀՀ Նախագահին տրամադրել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգի դրույթների իրականացման վերաբերյալ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98