Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հուլիսին Չինաստանի արտահանման ծավալն աճել է 7.2%-ով
07/08/2025 14:23
Կիսվել

Հուլիսին Չինաստանի արտահանման ծավալն աճել է 7.2%-ով

Հուլիսին Չինաստանի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 7.2%-ով՝ հասնելով 321.8 միլիարդ դոլարի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ այս տարվա ապրիլից ի վեր։ Այդ մասին հայտնել է Չինաստանի Մաքսային գլխավոր վարչությունը։

Ներմուծումն աճել է 4.1%-ով՝ կազմելով 223.5 միլիարդ դոլար, ինչը տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշն է։ Ներմուծման ծավալը նաև հասել է վերջին հինգ ամսվա առավելագույնին։

Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները կանխատեսել էին արտահանման 5.4% աճ և ներմուծման 1% անկում։

2025 թվականի հունիսին արտահանումն աճել էր 5.8%-ով, իսկ ներմուծումը՝ 1.1%-ով։

Հուլիսին Չինաստանի արտահանումը Ճապոնիա աճել է 2.4%-ով, ԵՄ՝ 9.2%-ով, Հարավային Կորեա՝ 4.6%-ով, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրներ՝ 16.6%-ով, Ավստրալիա՝ 14.8%-ով, ԱՄՆ-ի դեպքում գրանցվել  է անկում՝ 21.7%-ով:

Հունվարից հուլիս ամիսների ընթացքում Չինաստանի արտահանումն աճել է 6.1%-ով՝ հասնելով 2.13 տրիլիոն դոլարի։

Չինական արտահանումը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրներ աճել է 0.2%-ով, Հարավային Կորեա՝ 0.3%-ով: ԱՄՆ-ի դեպքում գրանցվել է անկում՝ 10.3%-ով, Ռուսաստան՝ -7.7%, Հնդկաստան՝ -7.1%, Մեծ Բրիտանիա՝ -5.2%:

Չինաստանի ներմուծումը 2025-ի հունվար-հուլիսին նվազել է 2.7%-ով՝ կազմելով 1.45 տրիլիոն դոլար։

ԱՄՆ-ից ներմուծում՝ -9.3%

ԵՄ երկրներից՝ -4.2%

Ռուսաստանից՝ -6.7%

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրներից՝ +1.3%

Արտաքին առևտրի դրական մնացորդը հուլիսին հասել է 98.23 միլիարդ դոլարի՝ համեմատած 2024-ի հուլիսի 85.27 միլիարդ դոլարի հետ։

Ընդհանուր առևտրային պրոֆիցիտը 2025-ի առաջին 7 ամսում կազմել է 683.5 միլիարդ դոլար։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2