Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37628.48+0.20 TOPIX - 2663.53-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 17284.54+2.71 SSEC - 3052.90+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
25/04/2024  CBA:  USD - 388.60-1.44 GBP - 485.98+4.24
25/04/2024  CBA:  EURO - 416.73+1.10
25/04/2024  CBA:  GOLD - 28988.69-291.76 SILVER - 338.83-8.97
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ
23/07/2013 15:01
Կիսվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև 2012-2014 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երևան է ժամանել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը` Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այցի նպատակը երկու մայրաքաղաքների կառավարման ոլորտում տարբեր ուղղություններով փորձի փոխանակումն է, ինչի արդյունքում Ստեփանակերտում կշարունակեն ներդնել Երևանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող մի շարք ծրագրեր:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ հայկական երկու մայրաքաղաքների միջև համագործակցության շնորհիվ կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր, որոնց վերաբերյալ դեռևս 2013 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետեր Տարոն Մարգարյանի և Սուրեն Գրիգորյանի միջև: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Արցախում նախատեսվող «Ժենգյալով հաց» ազգային-մշակութային ճանաչողական փառատոնին Երևանի մասնակցության վերաբերյալ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակության անդամները ծանոթացել են Երևան քաղաքի կառավարման համակարգերին`առաջիկայում Ստեփանակերտում նմանատիպ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:

Տրանսպորտի ոլորտում համագործակցության, ինչպես նաև Ստեփանակերտի  հասարակական տրանսպորտի կանգառներում  էլեկտրոնային չվացուցակների տեղադրման հարցեր են քննարկվել Ստեփանակերտի պատվիրակության անդամների և Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանի, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանի հետ:

25/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.60
-1.44
Եվրո (EUR)
416.73
+1.10
Ռուբլի (RUR)
4.22
+0.04
Լարի (GEL)
144.60
-1.21
28988.69
-291.76
Արծաթ
338.83
-8.97