Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Անգլիայի բանկը կանխատեսել է, որ գնաճը 2% թիրախային մակարդակին կհասնի 2027-ի երկրորդ եռամսյակում
07/08/2025 18:03
Կիսվել

Անգլիայի բանկը կանխատեսել է, որ գնաճը 2% թիրախային մակարդակին կհասնի 2027-ի երկրորդ եռամսյակում

Անգլիայի բանկը կանխատեսում է, որ Միացյալ Թագավորությունում սպառողական գների աճի տեմպերը կվերադառնան թիրախային 2% մակարդակին 2027 թվականի երկրորդ եռամսյակում։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ դա տեղի կունենա 2027-ի առաջին եռամսյակում։

Բացի այդ, բանկը կանխատեսում է, որ գնաճը զգալի առավելագույնը՝ 4%-ը կգրանցվի արդեն այս տարվա երրորդ եռամսյակում, մինչդեռ նախորդ կանխատեսման համաձայն՝ աճը պետք է լիներ 3.7%։

Անգլիայի բանկը նաև բարելավել է 2025-ի ՀՆԱ աճի կանխատեսումը՝ այն բարձրացնելով 1%-ից մինչև 1.25%, ինչպես նշված է օգոստոսյան նիստից հետո հրապարակված հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ՝ 2026 և 2027 թվականների ՀՆԱ աճի կանխատեսումները մնացել են անփոփոխ՝ համապատասխանաբար 1.25% և 1.5%։

Բանկի կանխատեսմամբ՝ գործազրկության մակարդակը աստիճանաբար կբարձրանա՝ 2026 թվականի կեսերին հասնելով մոտ 5%-ի՝ ներկայիս 4.7%-ի դիմաց։ 2027 թվականին այն կնվազի մինչև 4.75%։

Աշխատավարձերի աճի տեմպը տարեվերջին կնվազի մինչև 3.75%՝ ներկայիս մոտ 5%-ից։ 2026 թվականին այն կկազմի 3.25%, իսկ 2027-ին՝ 3%։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04