
2025թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 0.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 130,225.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.2%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 6.4%-ով և կազմել 71,713.6 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 60.2%-ով և կազմել 1,394.6 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 33․8%-ով և կազմել 1,888.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 11.8%-ով՝ կազմելով 4,146.6 տոննա։