
Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2025թ. հունվար-հունիս
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2025թ.-ի հունվար-հունիսին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 7,580.1 հազար տոննա: 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 1.9%-ով:
Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.6%-ով և կազմել է 735.9 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 171.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 337 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 227.3 հազար տոննա:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի հունվար-հունիսի համեմատ նվազել է 0.6%-ով և կազմել է 5,835.9 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 377 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 1,983.5 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,475.4 հազար տոննա:
Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 8.7%-ով և կազմել է 18.8 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 9.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 9.2 հազար տոննա:
Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.7%-ով և կազմել է 989.5 հազար տոննա: