Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 442.00-1.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 66.82+0.78 WTI - 64.12+0.91
COMEX:  GOLD - 3400.40-1.15 SILVER - 37.92-0.76
COMEX:  PLATINUM - 1344.50+0.79
LME:  ALUMINIUM - 2588.00-0.80 COPPER - 9731.50-0.31
LME:  NICKEL - 15351.00+1.29 TIN - 33805.00+0.54
LME:  LEAD - 1998.00-0.47 ZINC - 2822.00-0.18
FOREX:  USD/JPY - 148.4+0.64 EUR/GBP - 1.1619-0.46
FOREX:  EUR/USD - 1.1619-0.46 GBP/USD - 1.3428-0.27
STOCKS RUS:  RTSI - 1172.08+1.49
STOCKS US: DOW JONES - 43975.09-0.45 NASDAQ - 21385.40-0.30
STOCKS US: S&P 500 - 6373.45-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 42718.17+2.15 TOPIX - 3066.37+1.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24969.68+0.25 SSEC - 3665.92+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 9129.71+0.37 CAC40 - 7698.52-0.57
STOCKS EUR:  DAX - 24081.34-0.34
12/08/2025  CBA:  USD - 383.81+0.23 GBP - 516.49+0.81
12/08/2025  CBA:  EURO - 445.6-1.04
12/08/2025  CBA:  GOLD - 41417-441 SILVER - 465.89-6.32
ՀԱՀ-ը պատրաստվում է ԱՄՆ-ին նոր առաջարկ ներկայացնել՝ ներմուծման մաքսատուրքերի նվազեցման համար
12/08/2025 16:51
Կիսվել

ՀԱՀ-ը պատրաստվում է ԱՄՆ-ին նոր առաջարկ ներկայացնել՝ ներմուծման մաքսատուրքերի նվազեցման համար

Հարավաֆրիկյան Հանրապետությունն ԱՄՆ-ին կուղարկի նոր առաջարկ՝ ներմուծման մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է երկրի առևտրի նախարար Պարկս Տաուն։

30%-անոց մաքսատուրքերը ՀԱՀ-ից ներկրվող ապրանքների վրա ուժի մեջ են մտել օգոստոսի 1-ից։ Միևնույն ժամանակ, այս աֆրիկյան պետության ներկայացուցիչները մտադիր են Սպիտակ տանը ներկայացնել նոր, փոփոխված առևտրային համաձայնագիր և նվազեցնել գանձվող տուրքերի չափը։ Ինչպես Տաուն հայտարարել է մամուլի ասուլիսում, նոր առաջարկը հիմնված է մայիսին Վաշինգտոն ուղարկված նախորդ փաստաթղթի վրա։ Վերջինում հաշվի են առնված այն խնդիրները, որոնք նշվել են ԱՄՆ-ի 2025 թվականի ազգային առևտրի գնահատման զեկույցում։

The Washington Post-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծման մաքսատուրքերն օգտագործում է որպես դիվանագիտության շվեյցարական դանակ։ Սպիտակ տունն առևտրային համաձայնագրեր կնքելու քաղաքականությունը կիրառում է այն երկրների հետ, որոնք ցանկանում են խուսափել բարձր վճարներից, մի շարք նպատակների հասնելու համար, այդ թվում՝ բանակցություններից դուրս մնացած հարցերում։ Դրանց թվում կարող են լինել պաշտպանության ոլորտի հարցեր, մասնավորապես՝ ռազմական, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների շահերը։

Մի շարք փորձագետների կարծիքով՝ մաքսատուրքերի պատճառով, որոնք Թրամփը պատրաստվում է կիրառել BRICS երկրների դեմ, Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կարող է դանդաղել մինչև 2%-ից ցածր։ Նա սպառնացել էր 10%-անոց տուրք սահմանել BRICS-ի բոլոր այն անդամ-պետությունների համար, որոնք «աջակցում են կազմակերպության հակաամերիկյան քաղաքականությանը»։ Անկախ փորձագետ Անդրեյ Բարխոտայի խոսքով՝ Վաշինգտոնում BRICS-ը դիտարկում են որպես մեխանիզմ, որը հնարավորություն կտա անդամ-երկրներին ուժեղացնել իրենց բանակցային դիրքերը ԱՄՆ-ի հետ նոր առևտրային համաձայնագրի շուրջ։

12/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.81
+0.23
Եվրո (EUR)
445.6
-1.04
Ռուբլի (RUR)
4.791
+0.0028
Լարի (GEL)
142.57
+0.08
41417
-441
Արծաթ
465.89
-6.32