ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴՆՈՒՄ Է ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխման արդյունավետությունն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է ստուգում իրականացնող պետական մարմինների տեսչություններում ստեղծել կառավարման խորհուրդներ և հաստատել է խորհրդի կանոնադրության օրինակելի ձևը:
Սահմանվել է, որ յուրաքանչյուր խորհրդի անհատական կազմը հաստատում է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ սա փորձնական ծրագիր է, որի արդյունքը կամփոփվի և կքննարկվի տեսչական բարեփոխման խորհրդում: Ըստ վարչապետի՝ ծրագիրը հնարավորություն կտա տեսնել նախաձեռնության ուժեղ և թույլ կողմերը, շտկումներ կատարել: