Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 444.00+0.00 EUR SELL - 450.00+0.00
OIL:  BRENT - 65.84-0.53 WTI - 62.86-0.51
COMEX:  GOLD - 3409.30+0.31 SILVER - 38.62+1.10
COMEX:  PLATINUM - 1346.70-0.07
LME:  ALUMINIUM - 2588.00-0.80 COPPER - 9731.50-0.31
LME:  NICKEL - 15351.00+1.29 TIN - 33805.00+0.54
LME:  LEAD - 1998.00-0.47 ZINC - 2822.00-0.18
FOREX:  USD/JPY - 146.5-1.03 EUR/GBP - 1.1702+0.15
FOREX:  EUR/USD - 1.1702+0.15 GBP/USD - 1.3571+0.50
STOCKS RUS:  RTSI - 1176.54+0.20
STOCKS US: DOW JONES - 44922.27+1.04 NASDAQ - 21713.14+0.14
STOCKS US: S&P 500 - 6466.58+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 42649.26-1.45 TOPIX - 3057.95-1.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25519.32-0.37 SSEC - 3666.44-0.46
STOCKS EUR:  FTSE100 - 9165.23+0.19 CAC40 - 7804.97+0.66
STOCKS EUR:  DAX - 24185.59+0.67
14/08/2025  CBA:  USD - 383.5-0.06 GBP - 520.72+0.38
14/08/2025  CBA:  EURO - 448.43-0.91
14/08/2025  CBA:  GOLD - 41482+253 SILVER - 475.99+11.21
Չինաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են վերսկսել առևտուրը Հիմալայներում
14/08/2025 17:06
Կիսվել

Չինաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են վերսկսել առևտուրը Հիմալայներում

Չինաստանն ու Հնդկաստանը պատրաստակամություն են հայտնել վերսկսելու սահմանամերձ առևտուրը տեղական արտադրության ապրանքներով, որը դադարեցվել էր հինգ տարի առաջ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ՉԺՀ ԱԳՆ-ում նշել են, որ Պեկինը «պատրաստ է ակտիվացնել փոխգործակցությունը և համակարգումը Հնդկաստանի հետ» այս հարցում, քանի որ դրա լուծումը «կարևոր դեր է խաղում երկու երկրների սահմանամերձ շրջանների բնակիչների կյանքի բարելավման գործում»։

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի քան երեք տասնամյակ կողմերը սահմանով, որի երկարությունը Հիմալայներում կազմում է մոտ 3.5 հազար կմ, առևտուր են արել համեմունքներով, գորգերով, կահույքով, անասնակերով, կերամիկայով, բուժիչ բույսերով, էլեկտրասարքավորումներով և բրդով՝ հատուկ սահմանային կետերի միջոցով։

Նման գործարքների համար նախատեսված կետերը փակվել էին համավարակի սկզբում, ինչը համընկել էր երկու երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացման հետ՝ ավելի քան կես դար շարունակվող վիճելի սահմանային հատվածում բախումների պատճառով։

14/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.5
-0.06
Եվրո (EUR)
448.43
-0.91
Ռուբլի (RUR)
4.8052
+0.0071
Լարի (GEL)
140.94
+0.28
41482
+253
Արծաթ
475.99
+11.21