Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
26/07/2013 16:05
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Չինաստանում է: Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը դիտարկում է բարեկամ Հայաստանը որպես կարևոր գործընկեր ինչպես Կովկասում, այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության տարածաշրջանում։ Նա նշել է, որ Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել քայլերը Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ։ Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս տարեցտարի առավել ընդգրկուն դարձող Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: 

Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ 2010թ. ՀՀ Նախագահի Չինաստան կատարած այցելությունից հետո երկկողմ փոխգործակցությունը որակական նոր փուլ է թևակոխել և երկու երկրների ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել վերջին տարիներին տարբեր բնագավառներում հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ և արձանագրել, որ երկկողմ համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի։ 

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Յին անդրադարձել են քաղաքական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակույթի և կրթության ոլորտներում կայուն զարգացում ապրող, արդյունավետ համագործակցությանը և նշել են, որ առկա է երկուստեք ցանկություն առավել ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ՝ ընդգրկելով նորանոր բնագավառներ: Ապակենտրոնացված համագործակցության խրախուսման առումով ընդգծվել է Երևանի և Պեկինի, Լոռու մարզի և Շանսի նահանգի միջև կապերի հաստատումն ու զարգացումը։ 

Կրթական փոխգործակցության ընդլայնման համատեքստում կարևորվել է Հայաստանի և Չինաստանի Նախագահների պայմանավորվածության համաձայն Երևանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Առանձնացվել է Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացմանը Չինաստանի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։ 

Նախարարներ Նալբանդյանն ու Յին քննարկել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, Հայաստանի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ակտիվացմանը վերաբերող հարցեր։  

Անդրադառնալով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ նախարարները պայմանավորվել են ինվենտարիզացիայի ենթարկել անցյալ երկու տասնամյակների ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը և մշակել նոր համաձայնագրեր։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ ներկայումս նախապատրաստական փուլում են գտնվում 12 նոր փաստաթղթեր։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով նախարար Յին ներկայացրել է ասիական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինտեգրացիոն գործընթացները և դրանց վերաբերյալ Չինաստանի մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Չինաստանի արտգործնախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Նախարարները շահագրգիռ քննարկում է ունեցել միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների շուրջ:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկել են տնտեսական փոխգործակցության խթանումը և այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանում չինական ներդրումների խրախուսմանը։

Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ է կատարվել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չինաստանի ԲՈւՀ-երում չինացի և հայ ուսանողների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։  

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21