Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 19 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ, ՈՐԻՑ 6-Ն ԱՐԴԵՆ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է
26/07/2013 19:33
Կիսվել

ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 19 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ, ՈՐԻՑ 6-Ն ԱՐԴԵՆ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի հերթական նիստը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է սոցիալական ինտեգրված ծառայությունների ներդրման ուղղությամբ իրականացվող պիլոտային ծրագրի ընթացքի մասին: Մասնավորապես, նա տեղեկացրել, է, որ ձևավորվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 տարածքային կենտրոն, որից 6-ն արդեն գործարկվել է: Մնացած կենտրոններում ընթացքի մեջ են համակարգչային ցանցի անցկացման, համակարգչային տեխնիկայի և կահույքի տրամադրման աշխատանքները, որոնք նույնպես առաջիկայում ավարտին կհասցվեն: Նախարարի հաղորդմամբ` իրականացվել են տեղեկատվական համակարգերի ներդրման, տարածքային կենտրոնների վերանորոգման և աշխատողների վերապատրաստման աշխատանքներ:

Կառավարությունից տեղեկացնում են, որ նիստում արծարծվել են տարածքային կենտրոնների ամբողջական գործարկման անհրաժեշտ պայմանների ապահովման, այդ թվում` պահպանմանը և տեխնիկական սպասարկմանը վերաբերող հարցեր, որոնց լուծման առնչությամբ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին:

Քննարկվել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ֆինանսավորման մոդելի հարցը:

Համակարգի արդյունավետ ներդրման գործում կառավարության ղեկավարը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև շարունակական համագործակցությունը` պիլոտային ծրագրի ընթացքում հնարավոր խնդիրների բացահայտման և լուծման առումով:

Սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում քաղաքացիները ցանկացած սոցիալական խնդրով պետք է դիմեն սոցիալական ինտեգրված ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարան, ինչի համար մշակվել է դիմումների հաշվառման միասնական համակարգ: Ընդունարանը գործելու է մեկ պատուհանի սկզբունքով:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16