Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ»
29/07/2013 10:05
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ»

Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը՝ ՌԴ տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ կայացած հանդիպման շրջանակներում:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ինտենսիվ համատեղ աշխատանքը` նշելով, որ բավական լուրջ աշխատանք է կատարվել, որը շոշափելի արդյունքներ է տալիս. «Քննարկվել են բազմաբնույթ հարցեր, ինչը և մեր նպատակն էր` դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները, բացահայտել համագործակցության նոր ոլորտներ, և կարելի է փաստել, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են»: 

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն իր հերթին նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերից առաջ նման հանդիպումները լավ հնարավորություն են աշխատանքներն ամփոփելու և հետագա անելիքները քննարկելու առումով: Նա շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին և հայ գործընկերներին փոխըմբռնման և արդյունավետ աշխատանքի համար: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Սանկտ-Պետըերբուրգում այս տարի աշնանը:

Հանդիպմանը հաջորդել է քննարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը: Արձանագրությունն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից` ՀՀ վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության անունից` ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի նախագահ Մաքսիմ Սոկոլովը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91