Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ  – 2013Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ
29/07/2013 10:41
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ – 2013Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են «Հայռուսգազարդ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Ղ-Տելեկոմ» (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) ընկերությունները: Հաշվետու ամիսներին «Հայռուսգազարդ»-ը  մեր երկրի պետական բյուջե է վճարել 19,4 մլրդ ՀՀ դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 12.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը՝ 11,1 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատու ընկերություններից միայն այս երեք ընկերության հարկային պարտավորություններն են գերազանցել 10 մլրդ ՀՀ դրամը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած՝  2013 ֆինանսական տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝  Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հնգյակում հայտնվել են նաև «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն  («Արմենտել») և Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»  ընկերությունը: Այս ընկերությունները հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 7,5 մլրդ ՀՀ դրամ և 6,7 մլրդ ՀՀ դրամ:

Հունվար-հունիս ամիսներին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ֆլեշ»-ը (5,5 մլրդ ՀՀ դրամ), «Գեո Պրո Մայնինգ Գոլդ»-ը (5,3 մլրդ ՀՀ դրամ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (4,6 մլրդ ՀՀ դրամ), «Սամ-Սեր Գրուպ»-ը, որի անունը կապվում է մեծ աղմուկ հանած գոմեշի մսի պատմության հետ (4.0 մլրդ ՀՀ դրամ), «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (3,2 մլրդ ՀՀ դրամ):

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով Հայաստանի 10 խոշոր հարկատու ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 80,5  մլրդ ՀՀ դրամ:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64