Տնտեսական

USD BUY - 381.00-0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00-3.00
OIL:  BRENT - 65.99-0.39 WTI - 62.46-0.95
COMEX:  GOLD - 3362.80-0.54 SILVER - 37.15-2.08
COMEX:  PLATINUM - 1313.30-1.80
LME:  ALUMINIUM - 2588.50-0.71 COPPER - 9733.00-0.41
LME:  NICKEL - 15151.00-0.07 TIN - 33702.00+0.02
LME:  LEAD - 1971.00-0.53 ZINC - 2777.00-0.64
FOREX:  USD/JPY - 147.47-0.23 EUR/GBP - 1.1636-0.17
FOREX:  EUR/USD - 1.1636-0.17 GBP/USD - 1.3473-0.16
STOCKS RUS:  RTSI - 1162.77+0.59
STOCKS US: DOW JONES - 44922.27+0.02 NASDAQ - 21314.95-1.46
STOCKS US: S&P 500 - 6411.37-0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 43546.29-0.38 TOPIX - 3116.63-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 25122.90-0.21 SSEC - 3727.29-0.02
STOCKS EUR:  FTSE100 - 9189.22+0.34 CAC40 - 7979.08+1.21
STOCKS EUR:  DAX - 24423.07+0.45
19/08/2025  CBA:  USD - 382.97-0.3 GBP - 517.89-0.98
19/08/2025  CBA:  EURO - 447.65-0.05
19/08/2025  CBA:  GOLD - 41031-70 SILVER - 468.93+4.01
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո․Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածում
20/08/2025 10:16
Կիսվել

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո․Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածում

Սեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։

Այժմ կարող եք ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի, արագ ազատել ճանապարհը և 3 ժամվա ընթացքում ապահով վայրում, արդեն ինտերնետ հասանելիությամբ բջջային հավելվածում լրացնել մնացած տվյալները։

Այս հնարավորությունը
• նպաստում է խցանումների նվազեցմանը,
• բարձրացնում է բոլորի անվտանգությունը,
• և օգնում է խնայել Ձեր ժամանակը։

Խնդրում ենք նախապես ներբեռնել ASWA հավելվածը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք արագ օգտվել այս գործառույթից։

Նախաձեռնությունը ներդրվել է՝ օգնելու վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը. այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից։

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն շարունակաբար բարեփոխում է ԱՊՊԱ համակարգը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ, հասանելի և հարմար վարորդների համար։

19/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.97
-0.3
Եվրո (EUR)
447.65
-0.05
Ռուբլի (RUR)
4.7698
-0.0008
Լարի (GEL)
141.95
-0.21
41031
-70
Արծաթ
468.93
+4.01