
ԵՄ երկրները օգոստոսի վերջում Կոպենհագենում կքննարկեն Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթը պատրաստվում է սեպտեմբերին, իսկ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կքննարկեն այն օգոստոսի 28-30-ը Կոպենհագենում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։
«Մոսկվայի դեմ հաջորդ պատժամիջոցների փաթեթը պետք է պատրաստ լինի հաջորդ ամիս», – այս մասին գրել է Կալլասը սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը լինելու է ԵՄ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգի հիմնական թեմաներից մեկը, որը կկայանա Կոպենհագենում հաջորդ շաբաթ։