Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ճապոնիայում հուլիսին գնաճը դանդաղել է մինչև 3.1%՝ նվազագույնը վերջին 8 ամիսներին
22/08/2025 15:34
Կիսվել

Ճապոնիայում հուլիսին գնաճը դանդաղել է մինչև 3.1%՝ նվազագույնը վերջին 8 ամիսներին

Ճապոնիայում հուլիսին սպառողական գներն աճել են 3.1%-ով՝ տարեկան կտրվածքով: Այս մասին հայտնում է երկրի Ներքին գործերի և հաղորդակցության նախարարությունը։

Այսպիսով՝ գնաճը դանդաղել է՝ համեմատած հունիսի 3.3%-ի հետ, և հասել է նվազագույն մակարդակին՝ 2024-ի նոյեմբերից ի վեր։

Գների աճը, բացառելով թարմ սննդամթերքը, թուլացել է մինչև 3.1%՝ հունիսյան 3.3%-ից։ Վերլուծաբանները միջինում կանխատեսում էին ավելի նկատելի դանդաղում՝ մինչև 3%` ըստ Trading Economics-ի։

Անցած ամիս սննդամթերքը թանկացել է 7.6%-ով (հունիսին՝ 7.2%), ինչը դարձել է ամենամեծ աճը՝ փետրվարից ի վեր: Այն պայմանավորված է եղել բրինձի գնի 90.7% աճով։

Հագուստի գներն աճել են 2.8%-ով (հունիսին՝ 2.6%), կահույքի և տնային ապրանքների՝ 2.5% (+2.7%)։ Էլեկտրաէներգիայի գները նվազել են 0.7%-ով (հունիսյան 5.5% աճից հետո), իսկ գազի գինը չի փոխվել (+2.7%)։

Կրթական ծառայություններն էժանացել են 5.6%-ով (ինչպես նախորդ ամիս), բժշկական ծառայությունները թանկացել են 1.5%-ով (անփոփոխ), տրանսպորտայինը՝ 2.6% (+2.4%), հեռահաղորդակցությունը՝ 6.4%-ով (+5.9%)։

Գնաճը, առանց սննդամթերքի և էներգակիրների, հուլիսին կազմել է 3.4% տարեկան կտրվածքով, ինչպես նախորդ ամսին։

Անցած ամիս Ճապոնիայում սպառողական գներն աճել են 0.1%-ով՝ հունիսի համեմատ։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85