Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Ճապոնական ընկերությունները սկսել են օգտագործել արհեստական բանականությունը՝ ԱՄՆ մաքսատուրքերի ծախսերը նվազեցնելու համար
25/08/2025 16:45
Կիսվել

Ճապոնական ընկերությունները սկսել են օգտագործել արհեստական բանականությունը՝ ԱՄՆ մաքսատուրքերի ծախսերը նվազեցնելու համար

Ճապոնական ընկերություններն ավելի հաճախ են կիրառում արհեստական բանականություն՝ մատակարարների որոնման գործընթացում՝ նվազեցնելու ԱՄՆ-ի կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերի ծախսերը։ Այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաալիքը։

Այսպիսի ծրագրեր մշակողներից մեկը դարձել է Fujitsu ընկերությունը։ Նրա համակարգը հավաքում է մատակարարների վերաբերյալ հսկայական ծավալի տվյալներ ամբողջ աշխարհից՝ ներառյալ մաքսատուրքերի դրույքաչափերը, գործընկերների հուսալիությունը և այլ տեղեկություններ։

ԱԲ-ի վերլուծության հիման վրա համակարգն առաջարկում է մատակարարների և մատակարարման ուղիներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել կայուն մատակարարումներ՝ նվազագույն մաքսային ծախսերով։

IDram

Նմանատիպ ծառայություն է տրամադրում նաև Toshiba-ն։ Նրա մասնագետները ստեղծել են համակարգ, որը ավտոմատ ռեժիմում ցույց է տալիս տվյալ ապրանքի գնման ծախսերը՝ հաշվի առնելով տարբեր երկրների մաքսատուրքերի տվյալները։

Հուլիսին Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել էր, որ Տոկիոն և Վաշինգտոնը ձեռք են բերել համաձայնություն, ըստ որի՝ ԱՄՆ-ն ճապոնական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կնվազեցնի նախկինում հայտարարված 25%-ից մինչև 15%։ Բացի այդ, ապրիլին սահմանված ամերիկյան մաքսատուրքերը ճապոնական ավտոմեքենաների ներմուծման համար նույնպես կնվազեցվեն մինչև 15%։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կողմերը կնքել են «մասշտաբային գործարք», որի շրջանակում Ճապոնիան, մասնավորապես, ներդրումներ է կատարելու ամերիկյան տնտեսության մեջ՝ 550 միլիարդ դոլարի չափով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21