
ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ԱԴԱՄԱՆԴԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 55%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 132,81 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից ադմանդի արտահանումն աճել է ավելի քան 55%-ով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ հաշվետու ամիսներին Հայաստանից արտահանված ադամանդի մաքսային արժեքը կազմել է 43,5 մլն ԱՄՆ դոլար: Ի տարբերություն արտահանված ադամանդի քանակական ցուցանիշի բարձր աճին՝ մաքսային արժեքի աճը համեմատաբար փոքր է:
Նշենք, որ 2012 թվականի առաջին կեսին Հայաստանից արտահանվել էր 40,4 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 85,6 հազար կարատ ադամանդ: