Տնտեսական

USD BUY - 397.00+1.00 USD SELL - 404.00+3.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 425.00+2.00
OIL:  BRENT - 71.95-0.74 WTI - 68.17-0.64
COMEX:  GOLD - 2663.20+0.54 SILVER - 31.06+1.40
COMEX:  PLATINUM - 948.50+0.44
LME:  ALUMINIUM - 2590.00-0.15 COPPER - 8992.50-0.20
LME:  NICKEL - 15693.00-1.32 TIN - 28573.00-1.18
LME:  LEAD - 2076.00+0.17 ZINC - 3076.50-0.85
FOREX:  USD/JPY - 150.14-0.29 EUR/GBP - 1.0489-0.31
FOREX:  EUR/USD - 1.0489-0.31 GBP/USD - 1.2644-0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44782.00-0.29 NASDAQ - 19403.95+0.97
STOCKS US: S&P 500 - 6047.15+0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 39248.86+1.91 TOPIX - 2753.58+1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19746.32+1.00 SSEC - 3378.81+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 8312.89+0.31 CAC40 - 7236.89+0.02
STOCKS EUR:  DAX - 19933.62+1.57
03/12/2024  CBA:  USD - 399.59+1.71 GBP - 506.00+0.45
03/12/2024  CBA:  EURO - 420.17+1.52
03/12/2024  CBA:  GOLD - 33944.01+31.41 SILVER - 391.26-1.46
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՎԱՆԱՆԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ
01/08/2013 09:45
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՎԱՆԱՆԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ

Հուլիսի 31-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Վանանդ համայնքի դպրոցի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների արդյունքին:

Կառավարության Մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ 2012թ. Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղի բնակիչները կառավարության ղեկավարին էին դիմել դպրոցի մասնաշենքերից մեկի վերանորոգման խնդրանքով, ինչին վարչապետը դրական էր արձագանքել և համապատասխան հանձնարարականներ տվել:

Երեկ հանրապետության վարչապետին ծանոթացրել են շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված պայմաններին և հարմարություններին: Շուրջ105 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում, ինչպես նաև գյուղապետարանի և «Վարդանանց Ասպետներ» կազմակերպության կողմից կատարված մոտ 11 մլն ՀՀ դրամին համարժեք ներդրման արդյունքում շենքն ամբողջովին հիմնանորոգվել է և այսուհետ կծառայի որպես մանկապարտեզ: Շենքի տանիքի ծածկը փոխարինվել է ցինկապատ թիթեղով, վերանորոգվել են ջրահեռացման, սանհանգուցային համակարգերը և հատակները, իրականացվել են ներքին ու արտաքին ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջեռուցման և հակահրդեհային համակարգերի վերակառուցման աշխատանքներ: 2012թ. հիմնանորոգվել է նաև դպրոցի առաջին մասնաշենքը, որի արժեքը կազմել է 70 մլն ՀՀ դրամ:

Համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին և խնդրել ֆինանսական աջակցություն տրամադրել նաև դպրոցի մարզադահլիճի վերանորոգման հարցում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմել ծախսերի նախահաշիվ և ներկայացնել քննարկման:

03/12/2024
դրամ
Դոլար (USD)
399.59
+1.71
Եվրո (EUR)
420.17
+1.52
Ռուբլի (RUR)
3.75
+0.01
Լարի (GEL)
139.96
+1.57
33944.01
+31.41
Արծաթ
391.26
-1.46