
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ «ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Կառավարությունը երկրարաձգել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով երեք հայտարարագրով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ռեժիմի ժամկետները:
Կառավարությունից հայտնում են, որ ընկերությունը 2012թ. ընթացքում Հայաստան է ներմուծել տրիկոտաժե գործվածք, որի որոշ մասով պատվիրված արտադրանքը կարվել և ուղարկվել է հասցեատիրոջը:
Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով պատվիրատուն ժամանակավորապես չի կարողանում ֆինանսավորել մնացած պատվերի կատարումը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Այդ ընթացքում աշխատանքը կավարտվի և արտադրանքը կարտահանվի, կպահպանվեն ստեղծված աշխատատեղերը: